19:10  ,  29 հուլիսի, 2014

Էդգար Մալաքյանը՝ «Ալաշկերտի» նորեկների թվում

«Ալաշկերտ» հուլիսի 29-ին մեկամյա պայմանագրեր է ստորագրել չորս ֆուտբոլիստների հետ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը չեխական «Վիկտորիայի» հետ եւ տեղափոխվել է «Ալաշկերտ»: Մալաքյանի օրինակին հետեւել են նաեւ նրա կրտսեր եղբայր Գոռը եւ Արման Հովհաննիսյանը, ովքեր նախորդ մրցաշրջանում հանդես էին գալիս «Փյունիկում»։ Բացի այդ, «Ալաշկերտ» է վերադարձել նաեւ Տիգրան Գրիգորյանն է, հաղորդում է ակումբի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով