18:52  ,  29 հուլիսի, 2014

Դավիթ Մանոյանը վերսկսել է մարզումները

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը վիրահատությունից 30 շաբաթ անց սկսել է վազել եւ աշխատել գնդակով: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպանը հայտնեց, որ Հայաստան կվերադառնա օգոստոսի կեսին:

Հիշեցնենք, որ Դավիթ Մանոյանը վիրահատվել է 2013-ի դեկտեմբերին ԱՄՆ-ում:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով