18:40  ,  29 հուլիսի, 2014

«Բարսելոնայի» երկրորդ ամենաեկամտաբեր տարին

Կատալոնական «Բարսելոնան» մրցաշրջանն ավարտել է շահույթով, տեղեկացնում է Le Figaro-ն:

«Բարսելոնայի» փոխնախագահ Խավյեր Ֆաուսի խոսքով՝ նախորդ մրցաշրջանում կատալոնացիների եկամուտը կազմել է 530 միլիոն եվրո: Այդ գումարից ակումբի շահույթը կազմել է 41 միլիոն եվրո: Դա «Բարսելոնայի» համար երկրորդ լավագույն ցուցանիշն է: Շահույթի ցուցանիշով կատալոնացիները ռեկորդ էին սահմանել նախորդ տարի, երբ ստացել էին 49 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում