17:34  ,  29 հուլիսի, 2014

Պաշտոնական. Գրիզմանը 6 տարվա պայմանագիր կնքեց «Աթլետիկոյի» հետ

Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը պաշտոնապես դարձել է Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի կայքը։

23-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր է կնքել մադրիդցիների հետ:

Իսպանիայի նախորդ առաջնությունում Գրիզմանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է 35 խաղի՝ դառնալով 16 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2009-ից էր խաղում բասկերի գլխավոր թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում