15:33  ,  29 հուլիսի, 2014

Լուի վան Գալ. Չեմ կարծում, որ կվիճեմ Մոուրինյոյի հետ

Չեմ կարծում, որ կվիճենք Մոուրինյոյի հետ. նա իմ ընկերն է, ասել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը։ 

«Կասկածում եմ, որ մյուս մարզիչների հետ նույնպես վատ հարաբերություններ կունենամ։ Շատ եմ հարգում գործընկերներիս։ Ինձ այնքան էլ չի հետաքրքրում խոսքի պատերազմը։ Աշխատանքս թիմ մարզելն է, ինչը բարդ գործ է։ Այդ պատճառով չեմ ցանկանում շեղել ուշադրությունս մյուս ակումբների եւ մարզիչների վրա»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է ITV-ն։

Ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր, որ եթե «Չելսին» ձեռք բերեր անգլիացի պաշտպան Լյուկ Շոուին, ապա թիմը կկործանվեր։ Դրանից հետո Վան Գալը հայտարարել է, որ անձամբ կզրուցի պորտուգալացի մասնագետի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում