15:19  ,  29 հուլիսի, 2014

Գիլյերմո Օչոան մերժել է «Լանսին»

Ֆուտբոլի Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլյերմո Օչոան մերժել է ֆրանսիական «Լանսին», հաղորդում է Get French Football-ը։ 29-ամյա դարպասապահին չի գոհացրել «Լանսի» առաջարկած գումարը։

Հիշեցնենք, որ Օչոան ազատ գործակալի կարգավիճակ ունի, քանի որ «Այաչոյի» հետ պայմանագիրն ավարտվել է հունիսին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մեքսիկացու ծառայություններով հետաքրքրվում են իսպանական «Աթլետիկոն» եւ «Մալագան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում