14:51  ,  29 հուլիսի, 2014

Դունգա. Թույլ չեմ տա Նեյմարին կամ մյուս բրազիլացիներին ներկել մազերը

Նեյմարը կխաղա թիմի համար, այլ ոչ թե թիմը՝ նրա համար։ Ֆուտբոլիստներին թույլ չեմ տա հավաքականում գտնվելու ժամանակ ներկել մազերը, ասել է Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դունգան։ Բրազիլացի մասնագետը հայտարարել է, որ կարգելի հավաքականի ֆուտբոլիստներին ներկել մազերը։ Նա նաեւ նշել էր, որ ամեն խաղին ամեն առիթով արտասվելը տղամարդուն վայել չէ։

«Նրանք պետք է մտածեն միայն ֆուտբոլի մասին։ Նեյմարը կարող է շրջել գլխարկով կամ առանց դրա։ Սակայն դա պետք է լինի Բրազիլիայի հավաքականի գլխարկը։ Պետք է մտածենք, թե ինչ է կատարվում խաղադաշտում»,- Դունգայի խոսքը մեջբերում է  Bleacher Report-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում բրազիլացիները զբաղեցրել են չորրորդ տեղը, ինչից հետո հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հրաժարական է տվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում