13:48  ,  29 հուլիսի, 2014

«Բավարիան» մինչեւ հոկտեմբեր կսպասի Վալդեսին

Մյունխենի «Բավարիայի» մարզչական շտաբը պատրաստ է մինչեւ հոկտեմբեր սպասել կատալոնական «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսին։ Այդ մասին Գերմանիայի չեմպիոնի ներկայացուցիչները տեղեկացրել են Իսպանիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստին, հաղորդում է El Mundo Deportivo-ն։

Գերմանական ակումբում ցանկանում են հասկանալ, թե ինչ վիճակում է Վալդեսի ոտքը, եւ դրանից հետո միայն վերջնական որոշում կայացնեն։

Հիշեցնենք, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է իրականացնել Վալդեսի տրանսֆերը։ Իսպանացին դիտարկվում է որպես փոխարինող Մանուել Նոյերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում