13:27  ,  29 հուլիսի, 2014

Լուիս Սուարեսը կշարունակի մարզվել լեռներում

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը մտադիր է մնալ լեռներում, որտեղ աշխատում է անձնական մարզիչի գլխավորությամբ, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Սուարեսը գտնվում է Իսպանիայում։

27-ամյա ֆուտբոլիստը մտադիր է կատարել է ՖԻՖԱ-ի բոլոր պահանջները եւ ներկա չլինեն կատալոնական ակումբի մարզումներին։ Սակայն Սուարեսն ակտիվորեն նախապատրաստվում է նոր մրցաշրջանին։ 

Հիշեցնենք, որ Սուարեսը Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիին կծելու համար ՖԻՖԱ-ի կողմից որակազրկվել է չորս ամսով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում