13:08  ,  29 հուլիսի, 2014

Մարկո Ռոյսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բորուսիայի» հետ

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ, փոխանցում է Bild-ը։

25-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրում կա կետ, որի համաձայն՝ 2015 թվականի ամռանը նա կարող է հեռանալ թիմից 35 միլիոն եվրոյով։

Գերմանիայի անցած առաջնության 30 հանդիպումներում Մարկո Ռոյսը խփել է 16 գնդակ, կատարել է 13 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ Ռոյսի ծառայություններով հետաքրքրվում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» եւ կատալոնական «Բարսելոնան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում