11:29  ,  29 հուլիսի, 2014

«Բարսելոնայի» ֆուտբոլիստների արձակուրդը (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին։ Սակայն Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության մասնակիցները լրացուցիչ հանգստի հնարավորություն են ստացել։

Բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեշն արձակուրդն անցկացրել է Մայամիում, հարձակվող Նեյմարը եւ կատալոնական ակումբի նախկին ավագ Կարլես Պույոլը՝ Իբիցայում, իսկ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ Լոնդոնի «Չելսի» տեղափոխված կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն ընկերուհիների հետ՝ իտալական Իսկյե եւ Կապրի կղզիներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում