10:52  ,  29 հուլիսի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերի կհանի Կագավային

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Սինձի Կագավան կարող է հեռանալ ներկայիս ակումբից, հաղորդում է The Independent-ը։

Անգլիական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուի վան Գալը վստահ է, որ թիմում շատ են հարձակողական կիսապաշտպանները։ Բացի այդ, նախամրցաշրջանային երկու ստուգողական խաղերում 25-ամյա ճապոնացին անվստահ է հանդես եկել։ 

Կագավային կարող է վերադարձնել նախկին ակումբը՝ Դորտմունդի «Բորուսիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում