10:28  ,  29 հուլիսի, 2014

Չավին ձմռանը չի հեռանա «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավին չի հեռանա կատալոնական ակումբից ձմռանը, հաղորդում է Sport.es-ը։

34-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ հանդիպումից հետո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չավին ձմռանը կհեռանա «Նյու Յորք Սիթի», որի հետ արդեն համաձայնության է եկել «2+1» սխեմայով պայմանագրի շուրջ։

Հիշեցնենք, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրվում են նաեւ քաթարյան ակումբները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում