09:49  ,  29 հուլիսի, 2014

Գործակալ. Ռոնալդինյոն կխաղա մինչեւ 42 տարեկան

Բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյի» կիսապաշտպան Ռոնալդինյոյի գործակալ Ռոբերտո Ասիսը հայտարարել է, որ կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը բրազիլական ակումբի հետ։ Նա նաեւ ասել է, որ առաջիկայում կհրապարակվի, թե որտեղ է 2005 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը շարունակելու կարիերան։

«Ռոնալդինյոն խաղալու է մինչեւ 42 տարեկանը։ Հաջորդ ակումբի մասին կհայտարարենք հուլիսի 30-ին»,- Ասիսի խոսքը մեջբերում է A Bola-ն։

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Գրեմիոյում», ֆրանսիական ՊՍԺ-ում, «Բարսելոնայում», իտալական «Միլանում», «Ֆլամենգոյում» եւ «Աթլետիկո Մինեյրոյում»։ Այժմ Ռոնալդինյոն 34 տարեկան է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում