09:25  ,  29 հուլիսի, 2014

«Բարսելոնան» գրեթե անվճար բաց կթողնի Ալվեշին

Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է գրեթե անվճար բաց թողնել Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանիել Ալվեշին, որպեսզի չվճարի պայմանագրով նախատեսված աշխատավարձը, փոխանցում է Football Espana-ն։

Կատալոնական ակումբը մտադիր է 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել այնպես, ինչպես արեց դա իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյայի հետ, ում Մադրիդի «Աթլետիկո» բաց թողեց 2.1 միլիոն եվրոյով։ Դեռ հայտնի չէ, թե ինչպես այդ քայլին կարձագանքի Ալվեշը, ով մտադիր էր մինչեւ պայմանագրի ավարտը մնալ «Բարսելոնայում»։

Հիշեցնենք, որ բրազիլացին կատալոնական ակումբում խաղում է 2008 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում