00:36  ,  29 հուլիսի, 2014

Գոռ Էլազյանը եւ Էմանուել Գյամֆրին՝ «Շիրակում»

Գյումրիի «Շիրակը» պայմանգրեր է ստորագրել դարպասապահ Գոռ Էլազյանի եւ գանացի կիսապաշտպան Էմանուել Գյամֆրիի հետ, հաղորդում է «Շիրակի» կայքը

23-ամյա դարպասապահը «Շիրակ» է տեղափոխվել «Միկայից»: Գոռ Էլազյանի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով եւ ուժի մեջ է մինչեւ 2015թ. հուլիսի 31-ը: 

20-ամյա գանացի կիսապաշտպանը մինչեւ «Շիրակում» հայտնվելը հանդես է եկել Գանան ներկայացնող WA All Stars ակումբում: Էմանուլ Գյամֆրին վարձակալությամբ «Շիրակում» հանդես կգա մինչեւ 2015թ. հուլիսի 31-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով