22:46  ,  28 հուլիսի, 2014

Գեւորգ Ղազարյան vs «Լիվերպուլ»

Տեսանյութում ներկայացված են Հունաստանի «Օլիմպիակոսի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի գործողություններն անգլիական «Լիվերպուլի» դեմ: Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup-ի երկրորդ տուրում: 

Հունական թիմը պարտվել է 0:1 հաշվով: Ղազարյանն անցկացրել է 64 րոպե: 50-րդ րոպեին նրա հարվածից հետո «Լիվերպուլին» գոլից փրկել է դարպասաձողը: 

Չիկագոյում ընթացող մրցաշարի երրորդ խաղում «Օլիմպիակոսի» մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթին»: Առաջին խաղում հունական ակումբը 3:0 հաշվով հաղթել էր «Միլանին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում