23:23  ,  28 հուլիսի, 2014

Հոլանդիայի հավաքականի պաշտպանը կտեղափոխվի «Լացիո»

Հոլանդական «Ֆեյենորդի» եւ Հոլանդիայի հավաքականի պաշտպան Ստեֆան դե Վրեյը կտեղափոխվի իտալական «Լացիո»: Այդ մասին հայտարարել է իտալական ակումբի մամուլի քարտուղար Ստեֆանո դե Մարտինոն:

«Շատ ուրախ ենք, որ պայմանագիր ենք կնքելու աշխարհի առաջնության լավագույն պաշտպաններից մեկի հետ»,- Դե Ստեֆանոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 9 միլիոն եվրո: Դե Վրեյը աշխարհի առաջնությունում անցկացրեց 7 հանդիպում եւ Հոլանդիայի հավաքականի հետ նվաճեց բրոնզե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում