22:12  ,  28 հուլիսի, 2014

Դատարանն ուժի մեջ է թողել մեղադրանքը Մեսիի դեմ

Իսպանիայի դատարանն ուժի մեջ է թողել «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի դեմ ներկայացրած մեղադրանքը հարկերից խուսափելու գործով, հաղորդում է, Marca-ն:

Պետական մեղադրողը դատավորին խնդրել էր ուժի մեջ թողնել միայն Մեսիի հոր՝ Խորխե Մեսիի դեմ ներկայացրած մեղադրանքը, սակայն դատարանը մերժել է: Մեսիին կասկածում են 2012-2013 թվականներին հարկային մարմիններից 4 միլիոն եվրո թաքցնելու մեջ:

Դատարանի որոշումը հնարավոր կլինի բողոքարկել առաջին 10 օրում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում