18:44  ,  28 հուլիսի, 2014

Դիկ Ադվոկատը գլխավորեց Սերբիայի հավաքականը

Հոլանդացի Դիկ Ադվոկատը գլխավորել է ֆուտբոլի Սերբիայի ազգային հավաքականը, հաղորդում է Սերբիայի ֆուտբոլային միության կայքը:

66-ամյա մասնագետը Սերբիայի թիմի հետ կաշխատի մինչեւ 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ավարտը:

Ադվոկատի խնդիրը կլինի սեբերին դուրս բերել Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ: Հիշեցնենք, որ Սերբիայի հավաքականը Հայաստանի հետ ընդգրկված է 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նույն խմբում:

Դիկ Ադվոկատը նախկինում գլխավորել է Հոլանդիայի, Բելգիայի, Ռուսաստանի, Հարավային Կորեայի եւ ԱՄԷ-ի հավաքականները: Անցած մրցաշրջանում Ադվոկատը գլխավորում էր «ԱԶ Ալկմարը», որը Հոլանդիայի առաջնությունում գրավեց 8-րդ տեղը: Ադվոկատը կարիերայի ընթացքում մարզել է նաեւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», հոլանդական ՊՍՎ-ն, շոտլանդական «Ռեյնջերսը», Մյոնխենգլադբախի «Բորուսիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում