17:22  ,  28 հուլիսի, 2014

Դորտմունդի «Բորուսիան» փնտրում է նոր հովանավորների

Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է մեծացնել բյուջեն եւ փնտրում է նոր հովանավորների, հաղորդում է bloomberg-ը: Գերմանիայի փոխչեմպիոնն աշնանը կունենա երկու նոր հովանավորներ: Սպասվումէ , որ դրանից մեկը կլինի Deutsche Bank-ը:

«Գերմանիայում եւ միջազգային ասպարեզում «Բորուսիայի» վերջին տարիների հաջողությունները չեն եղել մեծ ֆինանսական ներդրումների հաշվին: Մեծ ակումբներից հետ չմնալու համար մեզ անհրաժեշտ են նոր հովանավորներ»,- ասել է «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն:

Այժմ «Բորուսիայի» տիտղոսային հովանավորը Evonik արդյունաբերական խումբն է, տեխնիկական հովանավորը Puma-ն է: Ակումբը ցանկանում է վաճառել բաժնետոմսերի 5 տոկոսը: 9 տոկոսը պատկանում է Evonik-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով