15:23  ,  28 հուլիսի, 2014

Վիկտոր Վալդեսը մարզվում է «Բավարիայի» հետ

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը մարզվում է Մյունխենի «Բավարիայի» հետ, հաղորդում է Kicker-ը։

Իսպանիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստը մարզավիճակ ձեռք բերելու հնարավորություն է ստացել գերմանական ակումբի մարզաբազայում։ Բացի այդ, Գերմանիայի չեմպիոնն առաջարկ է արել իսպանացուն, քանի որ փնտրում է պահեստային դարպասապահի։

Հիշեցնենք, որ Վալդեսն ամռանն ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է «Բարսելոնայից»։ Նա մոտ էր «Մոնակոյի» հետ պայմանագիր կնքելուն, սակայն գործարքը չի կայացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում