14:52  ,  28 հուլիսի, 2014

Կրիշտիանու Ռոնալդուն վերսկսել է մարզումները (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերսկսել է մարզումները, հաղորդում է Արքայական ակումբի թվիթերյան էջը։

29-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 40 րոպե եւ ֆիզպատրաստության մարզիչի հետ աշխատել անհատական ծրագրով։

2013 թվականի լավագույն խաղացողը խնդիրներ ունի աջ ծնկի հետ, այդ պատճառով նա աշխատում է հատուկ ծրագրով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում