14:11  ,  28 հուլիսի, 2014

Գրոսկրոյցն ընդունել է Շվայնշտայգերի ներողությունը (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Կեւին Գրոսկրոյցն ընդունել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի ներողությունը։

«Իհարկե, Շվայնշտայգերի վարքը գեղեցիկ չես անվանի։ Սակայն ընդունում եմ նրա ներողությունը եւ երբեք չեմ մոռանա այն, ինչ նա արել է ինձ համար։ Բոլորն անում են սխալներ»,- գրել է Գրոսկրոյցը ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք, որ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի հաղթանակը տոնելու ժամանակ Շվայնշտայգերը կատարել էր երգ, որում դորտմունդցիներին անվանում են անառակի զավակներ։ Դրանից հետո կիսապաշտպանը ներողություն էր խնդրել «Բորուսիայից»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով