12:44  ,  28 հուլիսի, 2014

Ֆերնանդո Տորեսի անհավանական վրիպումը

Լոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերանդո Տորեսը հերթական անգամ թույլ է տվել անհավանական վրիպում։

30-ամյա ֆուտբոլիստը սլովենական «Օլիմպիայի» հետ ընկերական խաղում երկու մետրից չի կարողացել գրավել դատարկ դարպասը. գնդակն իսպանացու կրծքին դիպչելուց հետո բարձր է ընթացել։

Հիշեցնենք, որ անգլիական ակումբն այդ խաղում հաղթել է 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում