11:15  ,  28 հուլիսի, 2014

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու դեպքում «Բարսելոնան» կխաղա առանց առաջատարների

Կատալոնական «Բարսելոնայի» հարավամերիկացի ֆուտբոլիստները չեն կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարի եզրափակիչին, եթե կատալոնական ակումբին հաջողվի հասնել եզրափակիչ, փոխանցում է Mundo Deportivo-ն։

2015 թվականի մայիսի 28-ին արգենտինացի Լիոնել Մեսին, Խավյեր Մասկերանոն, բրազիլացի Նեյմարը, Դանիել Ալվեշը, ինչպես նաեւ չիլիացի Կլաուդիո Բրավոն պետք է միանան իրենց հավաքականներին, որոնք մասնակցելու են Ամերիկայի գավաթի խաղարկությանը։

Մրցաշարը կմեկնարկի հունիսի 11-ին Չիլիում։ Եթե CAS-ը կրճատի Լուիս Սուարեսի որակազրկումը, ապա նա նույնպես կմիանա Ուրուգվայի հավաքականին։

Չեմպիոնների լիգայի 2014-2015 մրցաշարի եզրափակիչը կկայանա հունիսի 6-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում