09:44  ,  28 հուլիսի, 2014

ՊՍԺ-ն Դի Մարիայի համար առաջարկել է 75 միլիոն եվրո

Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է որքան հնարավոր է շուտ իրականացնել Մադրիդի «Ռեալի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերը։

Իսպանական AS-ի համաձայն՝ ֆրանսիական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 75 միլիոն եվրո։ Ֆրանսիայի չեմպիոնը մտադիր է վաճառել արգենտինացի կիսապաշտպան Էզեկյել Լավեսիին եւ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին՝ ֆինանսական «ֆեյր-փլեյի» կանոնները չխախտելու համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին ՊՍԺ-ի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում