04:56  ,  28 հուլիսի, 2014

«Օլիմպիակոս» - «Լիվերպուլ»՝ 0։1. Գեւորգ Ղազարյանը խաղաց 64 րոպե

Հունական «Օլիմպիակոսն» International Champions Cup ընկերական մրցաշարի երկրորդ խաղում նվազագույն հաշվով պարտվել է անգլիական «Լիվերպուլին»։ Հանդիպումը կայացել է Չիկագոյում։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն «Օլիմպիակոսի» մեկնարկային կազմում էր եւ խաղացել է 64 րոպե։ Հանդիպման 50-րդ րոպեին 26-ամյա ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը դիպչել է հորիզոնական դարպասաձողին։

Անգլիական ակումբի կազմում 6-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Ռահիմ Ստերլինգը։

Նույն խմբում ընդգրկված անգլիական «Մանչեսթեր Սիթին» 5։1 հաշվով հաղթել է իտալական «Միլանին»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում