01:18  ,  28 հուլիսի, 2014

Կական գոլ է խփել «Սան Պաուլուի» կազմում անցկացրած առաջին խաղում

Բրազիլացի կիսապաշտպան Կական գոլի հեղինակ է դարձել բրազիլական «Սան Պաուլուի» կազմում անցկացրած առաջին խաղում: 32-ամյա ֆուտբոլիստի գոլը չի օգնել «Սան Պաուլուին», որը 1:2 հաշվով պարտվել է «Գոյասին»:

Հիշեցնենք, որ Կական վարձավճարով է խաղում բրազիլական ակումբին: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է ամերիկյան «Օռլանդո Սիթիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում