22:22  ,  27 հուլիսի, 2014

Դիեգո Կոստայի առաջին գոլը «Չելսիում»

Լոնդոնի «Չելսին» հուլիսի 27-ին ընկերական խաղում 2:1 հաշվով առավելության հասավ սլովենական «Օլիմպիայի» նկատմամբ:

Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում կայացած խաղի առաջին խաղակեսից հետո դաշտի տերերն առջեւում էին հաշվի մեջ, սակայն ընդմիջումից հետո Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան ու ֆրանսիացի 19-ամյա պաշտպան Կուրտ Զուման կամային հաղթանակ պարգեւեցին Ժոզե Մոուրինյոյի թիմին: Սա Կոստայի առաջին գոլն էր «Չելսիի» կազմում: Լոնդոնցիների մեկնարկային կազմում էր նաեւ թիմի նորեկ Սեսկ Ֆաբրեգասը:

Ընկերական խաղ

«Օլիմպիա» (Սլովենիա) – «Չելսի» (Անգլիա) -1:2

Կապուն, 40 – Դիեգո Կոստա, 56, Կուրտ Զումա, 64 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում