21:20  ,  27 հուլիսի, 2014

Վարդան Մինասյան. Կարող էինք խփել ավելի շատ գոլեր

«Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 21-րդ տուրում Կարագանդայի «Շախտյորի» նկատմամբ հաղթանակը 2:0 հաշվով:

«Կարծում եմ՝ տարանք արժանի հաղթանակ: Կարող էինք խփել ավելի շատ գոլեր: Իհարկե, երկրորդ խաղակեսի սկզբնամասում մրցակիցը նույնպես ունեցավ լավ պահեր: Այսօր անցկացրինք որակյալ խաղ»,- Մինասյանի խոսքը մեջբերում է Sports.kz-ն:

Ղազախստանի առաջնության 21-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի նախկին մարզիչի գլխավորած «Տոբոլը» 26 միավորով 7-րդ տեղում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում