19:26  ,  27 հուլիսի, 2014

Հենրիխ Մխիթարյանի գոլը եւ «Էսենի» դեմ խաղի հեռարձակումը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» եւ գերմանական «Էսենի» միջեւ ընկերական խաղում:

24-րդ րոպեին Մխիթարյանը գլխի հարվածով խփեց դորտմունդցիների չորրորդ գոլը: Ընթանում է առաջին խաղակեսը: «Բորուսիան» հաղթում է 5:0 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, մեկական անգամ էլ աչքի է ընկել վնասվածքից ապաքինված սերբ պաշտպան Նեւեն Սուբոտիչը եւ թիմի նորեկ Չիրո Իմոբիլեն: Հենրիխ Մխիթարյանը նաեւ գոլային փոխանցում է կատարել իտալացի հարձակվող Իմոբիլեին:

Հանդիպման հեռարձակումը կարող եք դիտել այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում