18:33  ,  27 հուլիսի, 2014

Ռիկյարդոն հաղթեց Հունգարիայի Մեծ Մրցանակում

Ֆորմուլա-1-ի Հունգարիայի Մեծ Մրցանակն ավարտվեց «Ռեդ Բուլի» ավստրալացի ավտոարշավորդ Դանիել Ռիկյարդոյի հաղթանակով: «Ֆերարիի» իսպանացի ներկայացուցիչ Ֆերնանդո Ալոնսոն ցուցադրեց երկրորդ արդյունքը, իսկ որակավորման փուլում վթարի ենթարկված Լյուիս Հեմիլթոնը եզրափակեց լավագույն եռկաը: «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդը հանդես եկավ նոր բոլիդով:

Ընդհանուր հաշվարկի առաջատար գերմանացի Նիկո Ռոզբերգը «Մերսեդեսից» չորրորդն էր, իսկ Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը գրավեց 7-րդ տեղը:

Հունգարիայի Մեծ մրցանակ   

1. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») – 70 շրջան

2. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի») +5,2

3. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +5,8

4. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») +6,3

5. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +29,8

6. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +31,4

7. Սեբաստյան Ֆետել («Ռեդ Բուլ») +40,9

8. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») +41,3

9. Ժան-Էրիկ Վերն («Տորո Ռոսո») +58,5

10. Ջենսոն Բատոն («Մաքլարեն») +1.07,2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում