23:27  ,  26 հուլիսի, 2014

ԲԿՄԱ-ն՝ Ռուսաստանի սուպերգավաթակիր

Մոսկվայի ԲԿՄԱ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ ֆուտբոլի Ռուսաստանի սուպերգավաթակիր:

Սուպերգավաթի խաղում Ռուսաստանի չեմպիոնը 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ երկրի գավաթակիր «Ռոստովի» նկատմամբ:

Կրասնոդարի «Կուբան» ստադիոնում կայացած խաղում ռուստովցիներն առաջին խաղակեսից հետո առջեւում էին հաշվի մեջ, սակայն 56-րդ րոպեին շվեդ կիսապաշտպան Պոնտուս Վերնբլումը խփեց ԲԿՄԱ-ի պատասխան գոլը: Քիչ անց 2 րոպեում խաղադաշտից հեռացվեցին «Ռոստովի» ֆուտբոլիստներ Ալեքսանդր Գացկանն ու Կանգան, իսկ բանակայիններն օգտվեցին քանակական առավելությունից: 76-րդ րոպեին սերբ կիսապաշտպան Զորան Տոշիչը խփեց Մոսկվայի թիմի երկրորդ գոլը, իսկ քիչ անց կոտդիովուարցի հարձակվող Սեյդու Դումբիան վերջակետ դրեց խաղին:

ԲԿՄԱ-ն Ռուսաստանի սուպերգավաթակիր դարձավ ռեկորդային՝ 6-րդ անգամ:

Ռուսաստանի Սուպերգավաթ

ԲԿՄԱ - «Ռոստով»՝ 3:1

Պոնտուս Վերնբլում, 56, Զորան Տոշիչ, 76, Սեյդու Դումբիա, 80 – Հրվոե Միլիչ, 37

Հեռացումներ՝ Ալեքսանդր Գացկան, 61, Կանգա, 63 (երկուսն էլ՝ «Ռոստով»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում