22:44  ,  26 հուլիսի, 2014

«Փյունիկը» փորձարկում է սերբ ու լեհ ֆուտբոլիստների

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Փյունիկում» փորձաշրջան անցնելու նպատակով միացել են եւս 3 ֆուտբոլիստներ, հայտնում է ակումբի կայքը:

Օրերս ռուսական «Կրասնոդարից» «Փյունիկին» է միացել հայազգի կենտրոնական պաշտպան Արկադի Քալաջյանը, ով արդեն հասցրել է մի քանի մարզում անցկացնել թիմի հետ: Սոչիից ժամանած 21-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարի հանդես է եկել Սերբիայի Բարձրագույն խմբում:

Երեւանյան թիմի հետ է մարզվում նաեւ սերբ 22-ամյա կիսապաշտպան Լուկա Բլագոեւիչը, ով նախկինում ելույթ էր ունենում Նովի-Բեոգրադի «Բեժանիյաում»:

Փորձարկվող ֆուտբոլիստների շարքը հուլիսի 26-ին համալրել է լեհ Պատրիկ Ալեկսանդրովիչը: 31-ամյա հարձակվողը ժամանել է հունական «Ագրոտիկոս Աստերաս» ակումբից ու մասնակցել է մեկ մարզման:

Հիշեցնենք, որ «Փյունիկում» դեռ շարունակում են փորձաշրջան անցնել հայազգի դարպասապահ Անատոլիյ Այվազովը, կիսապաշտպան Մաքսիմ Լյալյովը եւ հարձակվող Սեզար Ռոմերոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս