22:25  ,  26 հուլիսի, 2014

Կրասնոդարում ֆանատները սուլել են Կապելոյին ու ՌՖՄ-ի նախագահին

Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) նախագահ Նիկոլայ Տոլստիխը եւ Ռուսաստանի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն ներկա են Մոսկվայի ԲԿՄԱ-ի եւ «Ռոստովի» միջեւ Ռուսաստանի Սուպերգավաթի հանդիպմանը:

«Սպորտ Էքսպրեսի» համաձայն՝ Կրասնոդարի «Կուբան» ստադիոնում ընթացող խաղից առաջ երկրպագուները սուլել են Տոլստիխին ու Կապոլեյին, երբ հայտարարվել են նրանց անունները:

ԲԿՄԱ - «Ռոստով» հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է ռոստովցիների հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում