21:55  ,  26 հուլիսի, 2014

Մաշիբան չորրորդ անգամ գլխավորեց ՀԱՀ-ի հավաքականը

Էֆրաիմ Մաշիբան դարձյալ նշանակվել է ֆուտբոլի Հարավային Աֆրիկայի հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը:

63-ամյա մասնագետը կփոխարինի Կարլոս Իգեսունդային, ով ՀԱՀ-ի հավաքականից հետացել էր ամռան սկզբնամասում:

Մաշիբան չորրորդ անգամ է գլխավորում ՀԱՀ-ի հավաքականը: Նախկինում նա 2 անգամ նշանակվել է գլխավոր մարզիչի պաշտոնակատար, իսկ 2002-2004-ը գլխավորել էր ազգային թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում