21:11  ,  26 հուլիսի, 2014

Աշխարհի առաջնություն. Dream Team-ի հերթական կորուստը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող «Մինեսոտայի» առաջատար Կեւին Լավը չի մասնակցի բասկետբոլի աշխարհի 2014թ. առաջնությանը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի հավաքականի գործադիր տնօրեն Ջերի Կոլանջելոն, հաղորդում է ESPN-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի հավաքականի կազմում ԱԱ-2014-ին մասնակցելուց հրաժարվել էր Բլեյք Գրիֆինը: Աշխարհի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 14-ն Իսպանիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում