20:20  ,  26 հուլիսի, 2014

«Սպարտակ» - «Ուրալ»՝ 4:4. Մանուչարյանի եւ Հովհաննիսյանի գոլերն ու Ձյուբայի դուբլը

Մոսկվայի «Սպարտակը» եւ Եկատերենբուրգի «Ուրալն» ընկերական խաղ անցկացրին հուլիսի 26-ին: Գրանցվեց 4:4 հաշիվը:

Ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբայի եւ ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովի գոլի շնորհիվ «Սպարտակը» 21-րդ րոպեին հաղթում էր 3:0 հաշվով, սակայն քիչ անց «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը կրճատեց հաշիվը:

Ընդմիջումից հետո «Ուրալը» ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլեւ առաջ անցավ: Եկատերենբուրգի թիմի չորրորդ գոլը 78-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած 24-ամյա կիսապաշտպան Արսեն Հովհաննիսյանը: Այնուամենայնիվ, 85-րդ րոպեին պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսը «Սպարտակին» փրկեց պարտությունից: Էդգար Մանուչարյանը մասնակցեց ամբողջ խաղին:

Վնասվածքից վերականգնվող Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի անունները բացակայում էին «Սպարտակի» հայտացուցակից:

Ընկերական խաղ 
«Սպարտակ» - «Ուրալ»՝ 4:4

Դենիս Գլուշակով, 4, Արտյոմ Ձյուբա, 17, 21, Լուկաս Բարիոս, 85 – Էդգար Մանուչարյան, 34, Սպարտակ Գոգնիեւ, 59, Ալեքսանդր Երոխին, 75, Արսեն Հովհաննիսյան, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում