19:44  ,  26 հուլիսի, 2014

Մարադոնա. Մեսին 5 անգամ վատ է խաղում

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան քննադատել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյային՝ անդրադառնալով նաեւ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին:

«Ինձ դուր չի գալիս Ալեխանդրո Սաբելյայի աշխատանքը: Բոլորը մոռացել են Մենոտիի մասին, այդ պատճառով նա պայքարում էր արգենտինական ֆուտբոլի մաֆիայի դեմ: Երբ ես գլխավորում է Արգենտինայի հավաքականը, Մեսին խաղում էր 5 անգամ ավելի լավ, քան Սաբելյայի օրոք: Պետք չէ ասել, որ Մեսին իրեն զոհաբերում էր թիմի համար»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Goal.com-ը: 

Հիշեցնենք, որ Բրազիլիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում արգենտինացիները պարտվեցին գերմանացիներին, իսկ Լեո Մեսին ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում