18:56  ,  26 հուլիսի, 2014

5 լեգեոնականներ տեղափոխվեցին «Գանձասար»

Կապանի «Գանձասարը» պաշտոնապես հայտարարել է ուկրաինացի կիսապաշտպաններ Մարատ Դաուդովի, Բորիս Օռլովսկու եւ պաշտպաններ Անտոն Մոնախովի ու Ալեքսեյ Պինչուկի հետ մեկ տարվա պայմանագրեր ստորագրելու մասին:

Մեկ տարով «Գանձասարի» պատիվը կպաշտպանեն նաեւ ռուս հարձակվող Ալեքսանդր Գոլուբեւը եւ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը։ Երկարաձգվել են նաեւ Արտակ Գրիգորյանի, Սամվել Մելքոնյանի եւ Դեյան Վուկոմանովիչի հետ պայմանագրերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս