19:08  ,  26 հուլիսի, 2014

Հեմիլթոնի բոլիդն այրվել է Հունգարիայում (ֆոտոշարք)

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը չի կարողացել ավարտել Ֆորմուլա-1-ի Հունգարիայի Մեծ Մրցանակի որակավորման փուլը:

Առաջին հատվածի սկզբնամասում բրիտանացու բոլիդն այրվել է: Պատճառը եղել է վառելիքի արտահոսքը, հաղորդում է Daily Mail-ը:

Որակավորման փուլում հաղթել է «Մերսեդեսի» գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոզբերգը: Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը գրավել է երկրորդ տեղը, իսկ Վալտերի Բոտասն «Ուիլյամսից» եզրափակել է եռյակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում