18:34  ,  26 հուլիսի, 2014

ԱԱ-2014-ից հետո Պերուում նորածիններին ամենաշատն անվանակոչում են Նեյմար

Նեյմար անունը Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո Պերուում ամենահայտնին է նորածին երեխաների շրջանում:

ԱԱ-2014-ի ավարտից հետո 2 շաբաթում 455 երեխաներ ստացել են Բրազիլիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի անունը: 140 երեխաներ անվանակոչվել են Լիոնել, եւս 239-ը՝ Լեոնել՝ «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսիի պատվին: 123 նորածիններ անվանակոչվել են Մադրիդի «Ռեալի» կոլումբացի նորեկ Խամեսի Ռոդրիգեսի անունով: Եղել են նաեւ նորածիններ՝ Կրիշտիանու Ռոնալդուի եւ Արյեն Ռոբենի անուններով, գրում է Marca-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով