12:28  ,  26 հուլիսի, 2014

Դեւիդ Բեքհեմ. Ռոդրիգեսը եւ Կրոսը շատ լավ ֆուտբոլիստներ են

Նրանք շատ լավ ֆուտբոլիստներ են, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը՝ խոսելով Արքայական ակումբի նորեկներ Տոնի Կրոսի եւ Խամես Ռոդրիգեսի մասին։

«Ռեալի» կազմում միշտ էլ հանդես են գալու յուրահատուկ խաղացողներ։ Ռոդրիգեսը շատ ուժեղ ֆուտբոլիստ է։ Աշխարհի առաջնությունում նա արտակարգ խաղ ցուցադրեց եւ դարձավ լավագույն գոլի հեղինակը»,- Բեքհեմի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ մադրիդցիները Կրոսի համար վճարել են 30 միլիոն եվրո, իսկ Ռոդրիգեսի համար՝ 80 միլիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս