11:12  ,  26 հուլիսի, 2014

Հայ շախմատիստների ելույթները՝ Կաննում եւ Սիտգեսում

Ֆրանսահայ պատանի միջազգային վարպետ Գարի Ժիրոյանը Կաննի ավանդական փառատոնում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ 52 մասնակիցների մեջ գրավեց 10-րդ տեղը: Ժիրոյանը միայն կես միավոր զիջեց հաղթողին` բրազիլացի գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերին:

Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող մրցաշարում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Կարեն Մովսիսյանն ունի 2 միավոր: Աղյուսակը 3 միավորով գլխավորում է միջազգային վարպետ Էռնեստո Գոմեսը (Կուբա), հաղորդում է Armchess-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով