10:51  ,  26 հուլիսի, 2014

39-ամյա Դել Պիերոն կարող է կարիերան շարունակել Հնդկաստանում

Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն կարող է կարիերան շարունակել Հնդկաստանում, հաղորդում է Football Italia-ն։

Իտալիայի չեմպիոնի նախկին ավագը վերջին երկու մրցաշրջանն անցկացրել է ավստրալական «Սիդնեյում»։ 39-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ կհեռանա ակումբից, սակայն մտադիր չէ ավարտել կարիերան։

Դել Պիերոյի ծառայություններով հետաքրքրված են նաեւ մի քանի չինական ակումբներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում