09:50  ,  26 հուլիսի, 2014

«Լիվերպուլը» 38 միլիոն եվրո կառաջարկի Նիկոլաս Գայտանի համար

Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է պորտուգալական «Բենֆիկայի» արգենտինացի հարձակվող Նիկոլաս Գայտանի տրանսֆերով, փոխանցում է AS-ը։

Անգլիայի փոխչեմպիոնը 26-ամյա ֆուտբոլիստի համար կառաջարկի 38 միլիոն եվրո։ Արգենտինացու համար պայքարում է նաեւ «Մոնակոն»։

Հաղորդվում է, որ Ֆրանսիայի փոխչեմպիոնն արդեն համաձայնության է եկել Գայտանի հետ։ «Մոնակոն» նրա համար պատրաստ է վճարել 45 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում