09:28  ,  26 հուլիսի, 2014

Լիոնել Մեսի. Դեկուն հոյակապ ֆուտբոլիստ էր

Մեծ հաճույքով մասնակցեցի այս հանդիպմանը։ Այսօր խաղացին բազմաթիվ հիանալի ֆուտբոլիստներ, ասել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։ 27-ամյա ֆուտբոլիստը խոսել է կատալոնական ակումբի եւ Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեկուի հրաժեշտի հանդիպման մասին։

«Ցանկանում էի մասնակցել այս խաղին, լինել Դեկուի կողքին, քանի որ գիտեմ, թե ինչ է դա նրա համար նշանակում։ Նա հոյակապ ֆուտբոլիստ էր եւ հրաշալի մարդ է։

Շատ բան եմ սովորել նրա հետ խաղալու ժամանակ։ Ուրախ եմ, որ եղել ենք ակումբակիցներ»,- Մեսիի խոսքը մեջբերում է Record-ը։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի Պորտու քաղաքում կայացած «Պորտու-2004» - «Բարսելոնա-2006» հանդիպումն ավարտվել է 4:4 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում