00:36  ,  26 հուլիսի, 2014

Լովրենը, Ռեմին եւ Օրիջին կտեղափոխվեն «Լիվերպուլ»

Առաջիկա օրերին «Լիվերպուլը» կհամալրեն հարձակվողներ Դիվոկ Օրիջին, Լոիկ Ռեմին եւ պաշտպան Դեյան Լովրենը, հաղորդում է skysports-ը:

«Սաութհեմփոնի» խաղացող Դեյան Լովրենի համար «Լիվերպուլը» կվճարի 16 միլիոն եվրո: Դրան կգումարվի նաեւ 4 միլիոն եվրո հնարավոր բոնուս: Հուլիսի 26-ին Լովրենը բուժզննում կանցնի «Լիվերպուլում» եւ կստորագրի չորս տարվա պայմանագիր:

Լոիկ Ռեմի տրանսֆերի համար «Լիվերպուլը» «Քուինզ Պարկ Ռեյնջերսին» կվճարի 10 միլիոն եվրո: Բելգիացի Դիվոկ Օրիջին արդեն անցել է բուժզննումը եւ պայմանագիր կկնքի «Լիվերպուլի» հետ, սակայն եւս մեկ տարի վարձավճարով կմնա «Լիլում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում