00:20  ,  26 հուլիսի, 2014

Խամես Ռոդրիգես. Այժմ ամբողջ Կոլումբիան երկրպագում է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» կոլումբացի նորեկ Խամես Ռոդրիգեսը վստահ է, որ այժմ ամբողջ Կոլումբիան կերկրպագի Արքայական ակումբին, քանի որ նրանք միշտ աջակցել են իրեն, հաղորդում է Marca-ն:

«Այժմ 45 միլիոն կոլումբացիներ կերկրպագեն «Ռեալին»: Նրանք բոլորը հաջողություն են ցանկանում մադրիդյան ակումբին: Կոլումբիան միշտ աջակցել է ինձ եւ միայն հաջողություն ցանկացել: Դա ծանրակշիռ աջակցություն է: Ես սիրում եմ մարտահրավերներ եւ հաղթանակներ եւ գտնվում եմ հրաշալի վայրում, որպեսզի տիտղոսներ նվաճեմ»,- մադրիդյան ակումբի հեռուստաալիքի եթերում ասել է Ռոդրիգեսը:

Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականի խաղացողի համար «Ռեալը» «Մոնակոյին» վճարել է 80 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով